Հայտարարելով, որ Նիկոլը ԱՄՆ-ին ու ՌԴ-ին հրավիրում է Հայաստան՝ միմյանց դեմ պայքարելու, Թևանյան Անդոն վստահություն է հայտնել՝ այս ամենը կանգնեցնելու հնարավորություն կա, բայց առանց Նիկոլի. Նա կործանված է, բայց դա, ըստ Անդոյի, չի նշանակում, որ Հայաստանն էլ իր հետ պետք է կործանվի:

Նմանատիպ հայտարարություններ կամ ֆեյսբուքյան գրառումներ Անդոն գրեթե ամենօրյա ռեժիմով անում է, գրում-մրում է, լիցքաթափվում է: Բայց հարց է՝ ի՞նչ է դա փոխում, գործնականում՝ գետնի վրա Անդոյի հայտարարություններն ու մտքերն ի՞նչ արդյունք են տալիս: Փաստ է՝ ոչ մի: Դրանք անգամ Անդոյին օգոտ չեն տալիս, քանի որ վաղուց ծիծաղելի են դարձել. երբ չկա գործողություն, հայտարարություններն անիմաստ են դառնումդրանց հեղինակն էլ՝ վարկաբեկվում է ու խայտառակվում:

Իրականում Նիկոլը չի կործանվել, ինչպես պնդել է Անդոն. Վաշինգտոնում տեղի ունեցածից հենց Նիկոլն է շահել. գնաց այդ քայլին, որ իշխանությունը պահի ու պահելու է նախևառաջ այն պարզ պատռճառով, որ դիմացն Անդոն է:

Անդոներն ունեին հնարավորություն՝ թույլ չտալու վաշինգտոնյան արկածախնդրությունը, բայց «վոինը» մատը մատին չտվեց՝ Նիկոլին ԱԺ-ով հեռացնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել