Tert.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի փոքր, բայց խորապես անհանգստացած հատվածը անքուն գիշերներ է անց կացնում` մտահոգված պետության գոյաբանական խնդիրներով, որոնք կարող են որոշել մեր պատմական շարունակականությունը։

Իսկ հանրության մի ստվար զանգված իր պայքարի հիմնական թիրախը դարձրել է ՀՖՖ-ի՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի անսպասելի ու անհասկանալի արագ սպառման խնդիրը։ Վերջիններիս մարտական տրամադրվածությունն անչափ զգալի է, երբ խոսքը գնում է իրենց «բաժին» իրավունքների պաշտպանության մասին, սակայն նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել