ՔՊ-ական Հակոբյան Հասոն, խոսելով հայ-ադրբեջանական չեղած հարաբերություններից, կարևորել է ինչ-որ մի կետից սկսելու հանգամանքն ու հիշել անցյալը, մտքով տեղափոխվել «հին ու բարի» ժամանակներ, պատմել, թե ինչպես էին հայերն ու ադրբետջանցիներն ապրում միմյանց հետ այն ժամանակ, երբ չկար արցախյան շարժումը: Հասոն համոզմունք է հայտել, որ պատերազմին պետք է վերջ տալ, որովհետև եթե կամք չես ունենում՝ մի տեղում կանգ առնելու ու մի բան կառուցելու, պատերազմը շարունակական կլինի:

Պետք է հարց առաջանա՝ Ադրբեջա՞նն էլ է կիսում Հասոյի կենսափիլիսոփայությունը: Մինչև չստացան իրենց ուզածը, ոչ մի ընդառաջ քայլ չարեց Իլհամը: Դե թող նման մարդսիրակական գաղափարներ երկներ ու բավարարվեր 44-օրյայում ունեցած հաղթանակով, Նիկոլին այսքան չստորացներ, թող մի փոքր նրա հետ մեղմ վարվեր ու հայտարարեր, որ հանուն խաղաղության մտադիր չէ այլևս Երևանում ադրբեջանական ղազիաթ ստեղծել կամ վերցնել տխրահռչակ անկլավները:

Իլհամը չարեց դա, քանի որ իր պետության ազգային շահերն է մարդը սպասարկում, իսկ թե ինչով է Հասոյի ճղճղան շեֆն արդեն 7 տարի զբաղվում, հայտնի է. դեմագոգիկ հայտարարությունների քողի տակ երկիրն են թալանում ու հասոներին հարստացնում:

Գիտե՞ք՝ ինչու է Հասոն խաղաղություն մուրում: Մուրում է, որ հարստանա. պատերազմի դեպքում իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ու փող աշխատելը բարդանա կամ նույնիսկ Նիկոլի աթոռը երերա, որը մահացու վտանգա Հասոների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել