Հերթական անփութությունը, անպատասխանատվությունը և սխալ աշխատանքը այն էլ՝ բանկային ոլորտում։
Ուրեմն, Acba Leasing CO CJSC բանկը թողարկում է քարտեր 12 տարեկանների համար, երեխաներից մեկի համար վերցրել էինք, հիմա մյուսին ենք ուզում վերցնենք։ Զանգում եմ բանկ, հարցնում եմ կա դեռ այդ քարտերի տրամադրումը, ասում են այո, ծնողի ներկայությամբ տրամադրում ենք, հարցնում եմ 1 ծնողի, ասում են՝ այո։
Երեխայի հետ գնում ենք բանկ, սպասում ենք 40 րոպե հերթուն (չնայած ունենք earlyone-ով նախապես գրանցված կտրոն), բայց շատ դանդաղ են միշտ աշխատում։ Մոտենում ենք ևս 45 րոպե տևում է գրանցումը քարտի համար, համբերատար ամեն ինչ անում ենք - դե կարևորը արդյունքն է։ Երեք օրից քարտը պատրաստ է։
Գնում ենք երեխայի հետ բանկ, երեխեն ոգևորված, 30 րոպե հերթում սպասում ենք, (չնայած ունենք earlyone-ով նախապես գրանցված կտրոն), բայց շատ դանդաղ են միշտ աշխատում, մոտենում ենք - դարակից մեծ շուքով հանում ենք քարտը և տադադադաաաաաաաաամմմմմմ, սկսվումա կինոն մի ժամ տևողությամբ - զարմանալի կլիներ, որ ամեն ինչ տենց հեշտ լիներ:
- Ներեցեք, բայց մենք չենք կարող ձեզ տալ այս քարտը;
- Ինչու?
- Սա սխալմամբ ենք տրամադրել երկրորդ ծնողի ներկայությունն էլ էր պետք գրանցման պահին։ Մեր աշխատակիցը սխալմամբ է տրամադրել
- Այսինքն, էտ ամբողջ գործընթացը էտ քարտն անցել է մեկ ծնողի ստորագրությամբ, ու նոր եք հասկանում երբ եկել հասել ենք էստեղ երեխան սպասում է քարտը ստանալուն, նոր հասկացաք, որ մյուսն էլ պիտի ներկա լիներ գրանցման պահին?
- Դե չենք կարող։ Սպասեք ճշտեմ՝ կարող ենք էլեկտրոնային ուղարկել ստորագրության?
Սպասում ենք․․․․․ սպասում ենք ․․․․
- Չէ չենք կարող։
- Բայց էս դարում, երբ մարդուն հեռախոսի նկարով և պասպորտով նույնականացնում են բանկերը, դուք չեք կարում նույնակացնեք, ստորագրությւնը ստանաք?
Էլի սպասում ենք․․․․ ու սպասում ենք․․․․
Մտնումա սրահ - Չէ, չենք կարող ու գնում նստում իր տեղն առանց ինձ նայելու, իբրև թե թեման փակվեց - գնացեք բանկից։
Acba Leasing CO CJSC դուք խայտառակություն եք, նման ցածրորակ սպասարկում տրամադրելը այս դարում, ու նման հասարակ խնդիրը չկարողանալ լուծելը, երբ ողջ աշխարհը նույնականացվումա բանկային համակարգում հաշված րոպեների ընթացքում, խոսում է ծառայությունների ցածր որակի և հաճախորդակենտրոնության ի սպառ բացակայության մասին, մնացածն էլ չասեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marina.malkhasyan.9/posts/pfbid02NysmU2DKRNX7LQM66vWy3DZRz1Jg8RSZ5cAs85iyuimhMmr2xuV72tcAfaLU1NVKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



