Թևանյան Անդոն ծանոթացել է Վաշինգտոնում ստորագրված թղթի բովանդակությանը կետ առ կետ ու եկել այն եզրահանգման, որ Նիկոլը պատրաստվում է երկրորդ ու երրորդ նախագահներին Իլհամին հանձնել: Ըստ Անդոյի՝ Ալիևի պահանջով Նիկոլը պարտավորվում է քրեական գործ հարուցել, կալանավորել ու դատի տալ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արցախյան ազատամարտին մասնակցած ցանկացած զինվորականի, ինչը մեծագույն ամոթ և խայտառակություն կլինի հայ ժողովրդի համար:

Այս մասին Անդոն «վոինին» պատմե՞լ է, և ի՞նչ ռեակցիա է տվել «վոինը»՝ լսելով Անդոյի վայնասունը: Ենթադրելի է՝ բացասական. ի՞նչ ռեակցիա կարող է տալ հայ մարդը՝ տեղեկանալով, որ կարող է շատ շուտով «վայելել» ադրբեջանական բանտի բալանդը: «Վոինը» ինքն իրեն մեղավոր չի՞ զգում այս ամենի համար, ուղղակի հետաքրքիր է: Չէ՞ որ այս ամենը կարող էր և չլիներ, եթե Հայաստան դաշինքը մի փոքր ավելի հասուն գտնվեր ու վեր կանգներ «վոինի» արատավոր ամբիցիաներից: Հիմա մի մարդու պատճառով ադրբեջանական բանտերում կարող են հայտնվել ոչ միայն նախագահները, այլև ցանկացած մեկը, ով ծառայել է Արցախում. Իլհամը նրանց ահաբեկիչ է համարում:

Նիկոլը մեծ հաճույքով կկատարի Իլհամի պահանջը ոչ միայն այն պատճառով, որ կազատվի քաղաքական մրցակիցներից, այլև բնակչության այն հատվածից, որի համար Արցախն իրական արժեք է:

Ինչ է անելու Անդոն, եթե «վոինը» հայտնվի ադրբեջանական բանտում, ո՞վ է նրան չաղացնելու, ելույթներ ունենալու համար գյուռ-գյուռ վճարելու, առաջ մղելու ու երրորդ ուժ սարքելու: Ենթադրելի է՝ Անդոյին մի տեղ ուղղակի կկորցնեն կամ այս տարիներին աշխատած փողերը ձեռքից կխլեն ու կվտարեն:

Մինչդեռ կար իրական հնարավորություն՝ խուսափելու աղետից ու Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու ճանապարհով հայ ժողովորդի պատիվը փրկելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել