Միրզոյան Արոյի տեղակալ Կոստանյան Վահանը հույս է հայտնել, որ Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը «կարևոր հանգրվան» կդառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման համար ևս մեկ շատ կարևոր հանգրվանի, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,-մասնավորապես՝ հայտարարել է ժամանակին սեփական «նասկիների» շնորհիվ հանրահայտ դարձած Վահանը:

Էրդողանը Վահանին հուսախաբ է անելու. թուրքերը չեն բացելու սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատելու՝ շարունակելով Հայաստանը համարել որպես տեռորիստականն պետություն. այդպես է Թուրքիայի ներսում Հայաստանը մատուցվում:

Վահանն ակնհայտորեն շտապում է՝ չհասկանալով, որ Վաշինտոնում տեղի ունեցածն ընդամենը նախերգանք է, այլ ոչ թե պրոցեսի լիարժեք ավարտ: Ավարտը կլինի այն ժամանակ, երբ որ Նիկոլը Իլհամի պահանջով Սահմանադրությունը կփոխի, փաստացի 4-րդ հանրապետություն կհռչակի, որին կհետևի ստորագրությունը: Մինչ այդ, սակայն, տարածաշրջանում այնքան ջրեր կարող են հոսել, որ հիմա անհնար է նույնիսկ պատկերացնել՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցք» կոչված պրոյեկտի զգայունությունը, և այդ մասին Անկարան էլ շատ լավ գիտի,ուստի Էրդողանը դեռ չի շտապի Միրզոյան Արոյի տեղակալի երազանքն իրականացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել