Հ1-ի չաղ Պետոյի կնիկը որոշել է փոխել կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող 2021-ի օրենքը՝ սահմանափակելու մարդկանց ստեղծագործական ազատությունն ու խոչընդոտելու ազգային թեմաներով ֆիլմերի ստեղծմանը: Անդերասյան Ժաննան, պարզվում է, ցանկանում է, որ պետությունը լինի ոչ թե աջակցող, այլ մենաշնորհային արտադրող: Այստեղ ուշագրավն այն է, որ եթե պետությունն է դառնում կինոարտադրող, ապա պետությունն էլ որոշելու է, թե ինչ թեմաներ են արծարծվելու, ինչ է քարոզվելու կամ փնովվելու: Փորձագետները նշում են, որ իր այս մտադրությամբ ՀՀ-ն դեմ է գնում նաև Եվրոպային՝ խախտելով «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան. եթե այս արատավոր մտայնությունը նյութականանա ու դառնա օրենք, ապա Հայաստանում նկարահանվելու են միայն այն ֆիլմերը, որոնք կհամապատասխանեն ՔՊ-ականների ճաշակին:

Անդրեասյան Ժաննան ինքնագլխությո՞ւն է դրսևորել, թե՞ նրան Աննան է հուշել, ում համար ազգային ամեն մի բան, ինչպես հայտնի է, դիտարվում է՝ հարամ: Աննան հաջողությամբ ներխուժեց հայկակակն եթեր՝ ստիպելով իշխանական ալիքներ դիտողներին Նիկոլի հայատյաց դասախոսություններով զմայլվել, հիմա խնդիր ունի այնպես անել, որ իրենց քարոզած ապազգային գաղափարներին հակադրվող ոչինչ չլինի, իսկ կինոն, ինչպես հայտնի է, հզոր քարոզչական գործիք է, որի ուժն Աննան լավ գիտի:

Իսկ թե ինչ բովանդակության ֆիլմեր կարող է Աննայի երկիրն արտադրել, պարզից էլ պարզ է. քարոզելու են թուրքակական նարատիվներ, փնովելու են ազգային գաղափարախոսությունն ու արցախպյան պայքարը, Ցեղասպանությունը հռչակելու են՝ ցավալի դեպքեր ու փառաբանելու են այն «Արևմտյան Ադրբեջանը», որ դառնալու է Թուրքիան Բաքվին կապող հիմնական օղակը: Ի դեպ՝ Աննան խելքին զոռ տալու կարիք էլ չի ունենալու. ինչ որ Անկարայից ու Բաքվից կասեն, այն էլ կնկարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել