
Երեկ առավոտվանից Թավշյա Դդումի կողմից ազդարարված ու մեկնարկած իշխանական կացնային քարոզչության ալիքի մեջ ամենախորը զզվանքն ինձ մոտ առաջացնում են նարինեաբգարյանատիպ նիկոլալեզ փսևդո-ինտելեկտուալները, էն որ դաժե հաստիքային նիկոլալեզ չեն, թուլափայ էլ չեն ստանում անելով այն, ինչ անում են ՔՊի հաստիքային պոռնիկները՝ համապատասխան վարձատրության դիմաց ու ինչ-որ հանձնարարականների շրջանակներում։ Սրանք սա անում են սեփական էնտուզիազմից ու սեփական թքածը ոչ մի դեպքում չլիզելու մոլի ցանկությունից դրդված։
Քարոզչությունն իրոք խիստ կացնային է ու Զանգեզուրի ՄԻՋԱՆՑՔԻ (հենց միջանցքի) հանձնումը ամերիկացիքին, որը կարող է պարզվել, որ էդքան էլ ամերիկացիք չեն, նենց են փորձում խուրդեն վրեքներս, ոնց որ Սարդարապատի ճակատամարտից հետո Հայաստանի նորագույն պատմության երկրորդ ամենաշրջադարձային հաղթանակն է։ Էս վիժվածքային վակխանալիայի իմաստը մեկն է՝ տարբեր էշություններով, ստերով ու պաթոսով քողարկել եղելությունը, հընթացս՝ աղավաղելով անցյալն ու նախկինների վարած քաղաքականությունը։ Սրա նարրատիվներն դեռ վաղուցվանից տալիս էր Արամ Զավենի Սարգսյանը։ Եթե հակիրճ ներկայացնենք լիարժեք կլինիկական դեպք լինելու բոլոր նախադրյալներն ունեցող այս թեզը, ապա այն հետևյալում է. Քոչարյանը ուզում էր Մեղրին հանձնել ամերիկացիներին, բայց Վազգենը դա չէր ուզում, դրա համար Քոչարյանն ու ռուսները խփեցին Վազգենին (!), բայց հետո, երբ ըստ էս լեգենդի, գլխավոր խոչընդոտը վերացված էր, ամերիկացիք ուզում էին, ռուսներն էնքան էին ուզում, որ ամերիկացիքին հանձնվի, որ Վազգեն էին խփում, ինչ-որ հրաշքով, Քոչարյանը Մեղրին չհանձնեց (!!), որովհետև... երևի ամաչում էր։
Մի կողմ թողնենք շիզոֆրենիայի երանգներով պսպղացող այս թեզի արժանահավատ լինել-չլինելը։ Դիցուք՝ արժանահավատ է թվում նիկոլալեզ փսևդո-ինտելեկտուալներին, բայց այդ դեպքում ստացվում է, որ նրանք համաձայն են, որ միջանցք, Մեղրի ու Սյունիք տալը, ըստ որում՝ ամերիկացիներին, չարիք էր։ Արա, բա այ պոռնիկի վաստակներ, ինչ եք հիմա հիացական օրգազմ բեմադրում, թե բա էս ինչ արեց «մեր Նիկոլը», էս ոնց կտրեց մեզ էսքան տարի խեղճացնող գորդիան հանգույցը, вот сейчас заживем...
Ախր դաժե ոչ այնքան քաղաքականապես թրծված մարդու համար էս ամենի ալոգիզմն էնքան ճչուն է, հայտարարությունների ու քայլերի տրամաբանական հակասություններն այնքան ակնառու են, որ արդեն խնդալու էլ չի։ Իրականում ամեն ինչ մաքսիմալ պարզ է Նիկոլի մասով, ուղղակի դուք եք ձեզ էշի տեղ դրել ու մտածում եք, որ բոլորին կարող եք էշի տեղ դնել և դրանով իսկ ամեն ինչ պարզ է նաև ձեր մասով։
Պարզ է այն, որ Նիկոլը հերթական անգամ, հայրենիքի ու պետական շահի մի կտոր էլ խուրդեց, ըստ ամենայնի՝ մինչև տարեվերջ սպասվող դեֆոլտը ևս մի քանի ամսով հետաձգելու համար, որպեսզի կարողանա 2026ի ընտրություններին ավելի ամուր հողի վրա մտնել։ Ինքը էլի լիքը բաներ ա պատրաստ հանձնել ու խուրդել, որպեսզի օր ավել մնա իշխանություն՝ սահմանդրություն, ադրբեջանցիների վերադարձ, հողեր, շահեր, տո դաժե սեփական երեխեքին... պատրաստ ա ու հանձնելու ա, քանի դեռ կարող է։ Ձեր մասով էլ է ամեն ինչ պարզ։ Դուք էլ պատրաստ եք հանձնել ամոթի, բանականության ու խղճի վերջին նշույլները, պահեք ձեզ վերջին ձրի քածի պես, ինչ-որ իբր խորը իմաստներ ու երկարաժամկետ հեռանկարներ տեսնեք հայրենիք խուրդող ձեր Նիկոլի քայլերի մեջ ու էդ ամենը քարոզեք ձեր հարթակներում։
Ու եթե Նիկոլը այս ամենն անում է սեփական իշխանության հարատևության համար, դուք դա անում եք ձեր հիվանդագին էգոյի ու հպարտության համար։ Դուք դա շարունակելու եք անել անգամ այն ժամանակ, երբ վաղը ադրբեջանցին ձեզ ձեր ընտանիքի անդամների աչքի առաջ շինելուց լինի, մենակ թե չխոստովանեք մարդկանց ու ինքներդ ձեզ, որ դուք էդ ձեր պսևդո-ինտելեկտուալ թայֆով, իբր խելացի ու հաճախ՝ ոչ հայերեն տեքստերով ու խոսքով, 7 տարի շարունակ հետևողականորեն, շարունակաբար ու բազմաթիվ անգամներ պաշտպանում էիք Հայոց պատմության մեջ արդեն իսկ եզակի վիժվածքի իրոք արժանի տեղին արժանացած մեկին։ Որվհետև դուք էլ եք վիժվածքներ ու նույնիսկ ավելի զզվելի, քանի էն, ում համար ձեր հինգերերոդ կետն եք ճղում, որովհետև նա գոնե բոզիտղական, բայց ամբիցիա ունի, վիժվածքային, բայց պատմության մեջ անձի մասշտաբային դեր ունի, իսկ դուք՝ ոչ, դուք ուղղակի մանր եք, ստոր եք ու շատ եք։ Ուռոդնե՛ր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/konstantin.ter.nakalyan.2025/posts/pfbid02VC3mM1VS9Se9ohkocUSLnjTxYys1cckUuKqNpWFGhoJLKzBcS3u7UvEriSWouxCnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել