Թևանյան Անդոն, վերլուծելով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակն ու Թրամփի հետ Նիկոլի առաջիկա հանդիպումը՝ գուժել է այն մասին, որ եթե առաջին փուլով այդ միջանցքի նկատմամբ Հայաստանի սուվերենությունը տարածվելու է 30%-ի չափով, ապա հաջորդ փոլում միջանցքի հանդեպ վերահսկողությունը 100%-ով պատկանելու է Թուրքիային: Անդոն վստահություն է հայտնել, որ Նիկոլը նոր «հոկտեմբերի 6» է բերում Հայաստանի գլխին՝ շատ ավելի վատ հետևանքներով. Նիկոլը ոչ թե «խաղաղության խաչմերուկ» է կառուցում, այլ թուրանական միջանցք:

Իրականում Նիկոլի հետ միասին թուրանական միջանցք կառուցում են նաև Անդոն ու նրա տերերը: Ինչպե՞ս: շատ պարզ կերպով. «կառուցապատողի» ձեռքը չեն բռնում մի դեպքում, երբ կարող են: Ստատուսներ երկնելով ու դրանցով «վոինին» հաճոյանալով՝ իրականում անդոները Նիկոլի ճանապարհից հեռացնում են հնարավոր արգելքները՝ պայքարի իմիտացիա ստեղծելով: Նրանք երևի Կիրիենկոյի զանգին են դեռ սպասում, որ հասկանան՝ ում ինչ պաշտոն է հասնելու:

Ինչպե՞ս կարելի է փրկել Հայաստանը: Աներևակայելիորեն հեշտ ձևով՝ իմպիչմենտի գործընթացին միանալով ու կյանքում գոնե մի անգամ իրական հայրենասիրություն դրսևորելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել