Մինչ Լուլուն Հայաստանն «առջանորդում է դեպի քաղաքակիրթ աշխարհ», իսկ տարբեր ՔՊ-ականներ խոսում են Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու հեռանկարի մասին, Եվրոպան ՔՊ-ականների «գլխին սառը ջուր է լցնում. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Վենեսուելայի, Կոլումբիայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար Շենգենի գոտու երկրների վիզաների ստացման գործընթացի աննախադեպ խստացում կարող է լինել։
Ստացվում է՝ որքան շատ են ՔՊ-ականները խոսում Եվրոպայի մասին, հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնում» ու կոչ անում ասենք Արցախի կորուստը շատ ծանր չտանել, քանզի արդյունքում Հայաստանը դառնում է Եվրոպային ավելի մոտ՝ ստանալով մի շարք առավելություններ, Հայաստանի առաջ Եվրոպան իր դռներն է՛լ ավելի ամուր է կողպում՝ Եվրոպա մեկնելը գրեթե անհնարին դարձնելով: Մինչդեռ բոլորն են, չէ՞, հիշում, թե նախկին իշխանությունների օրոք որքան արագ էին վիզաների հարցերը լուծվում, որքան հեշտ էր Եվրոպա մեկնելը, որքան բարձր էր Հայաստանի վարկը:

Սա բնական է. ՔՊ-ն մի բան խոսում, հայտաարում ու ասում է, իսկ գործնականում հակառակին ենք ականատես դառնում: Ասում էր չէ՞, Արցախը Հայաստան է և վերջ, ի՞նչ ստացանք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել