
Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Նաիրի մասնաճյուղի տնօրեն։
«Սիրելի ընկերներ, այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։
Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։
Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝
հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության»,- գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել