Քոչարյանին հռչակելով՝ Ռուսաստանի հայաստանյան ներկայացուցիչների «վոժդ»՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն, մեղադրելով երկրորդ նախագահին դավաճանական հայտարարություններ անելու համար, հայտարարել է, թե նա արդեն պետք է «նստած» լիներ, ուստի, ըստ Գագոյի, ՔՊ-ական իշխանությունը պետք է շուտափույթ կերպով կալանավորի. 100 հատ հոդված կա վրան, ամբողջ երկիրը թալանել է՝ ըստ «գեներալի»:

«Տռուսիկ Գագոյի » հայտարարոթյունը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բավական արժեքավոր է. ստացվում է՝ մինչ ոմանք հրաժարվում են Նիկոլին «ձեռնոց նետել», իմպիչմենտի գոծընթացին միանալ՝ տարբեր տխմար պատրվակներ մատնանշելով ու թեմայից «ուխոդ» լինելով, ՔՊ-ն շնորհակալության ու ծաղիկների փոխարեն պատրաստում է փշեր՝ Քոչարյանին ձերբակալելու պլաններ հյուսելով: Այսպիսով՝ Քոչարյանը դառնում է ինքն իր դահիճը՝ գագոների ձեռքը չբռնելով:

Բայց կարող է գալ մի այնպիսի պահ, որ հայաստանյան կալանավայրերում հայտնվելու տարբերակը «վոինին» երանություն թվա. ասում են՝ Նիկոլը նրան Իլհամին հանձնելու պլաններ ունի որպես առհավատչյա առ այն, որ հավատարիմ է «խաղաղության օրակարգին»: Ասում են նաև, որ հատկապես ԱՄՆ-ում Իլհամի հետ նախատեսված հանդիպումից հետո Նիկոլը կարող է Քոչարյանի հարցերն արմատապես լուծել՝ նրան Մեհրիբանի գիրկն ուղարկելով:

Այնպես որ՝ չարժե մատների արանքով նայել իմպիչմենտի գործընթացին, ու քանի դեռ ուշ չէ, հարկ է գրողի ծոցն ուղարկել Նիկոլին, հակառակ դեպքում նա դաժան պատժի կարժանացնի «վոինին» այնպես, որ ոչ մեկին քիչ չի թվա «Հայասան» դաշինքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել