Հանրության ուղեղը թուրքական նարատիվներով լվանալու փորձ անող Նիկոլը փորձել է հանրության մոտ Հայաստանի հանդեպ սեր սերմանալ բավական «օրիգինալ» համեմատություն բերելով: «Ո՞վ է գնում, իրա սառնարանի առաջ կանգնում է, սառնարա՛ն, հիմա դուռդ բացում է, եթե էնտեղ չեղավ 2 կիլո նորմալ որակի չանախ պանիր, 2 տուփ կարագ, ընդ որում՝ նորզելանդական, 2 յաչեյկա ձու և կաթ, ես քեզ պատուհանից, սառնարա՛ն, դուրս եմ շպրտելու: Մեզնից ոչ մեկը չի անում սա, ինչի՞, ժողովո՛ւրդ, ինչի՞ չի անում: Որովհետև գիտենք, որ սառնարանում դրած է էն, ինչ որ մենք դրել ենք էնտեղ, պետությունն էլ է նույնը։ Էն, որ մեր տունն է, չէ՞, դուք ասացիք, չէ՞, բուռն ծափ էիք տալիս, չէ՞, բայց Հայաստանն էլ է, մեր տունն է»,-հայտարարել է Նիկոլն իր լսարանի առաջ:

Ի՞նչ է Նիկոլը ցանկացել ասել դրանով: Նիկոլն ընդամենն իր մեղքը բարդել է ժողովրդի վրա: Մյուս կողմից, սակայն, նա ինչ-որ առումով ճիշտ է, քանի որ մարդն ընտրվել ու վերընտրվել է, ինչը նշանակոմ է, որ նրա չարագործությունների համար առնվազը որոշակիորեն պատախսանատվութուն են կրում նաև Նիկոլին Կառավարության շենքում «դրածները»: Նիկոլն առաջարկում է Հայաստանը սիրել իրենով, քանի որ իրեն հասարակությունն է «դրել սառնարան», օգնել այնտեղ հայտնվել:

Բայց ակնհայտ է, որ ով որ դրել է, նա էլ կարող է հանել, եթե, իհարկե, կողմնակի ուժերը չխանգարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել