Հարց`

Ինձ մոտ վերջերս սերմնաժայթքման ուժգնությունը նվազել է և նախկինի պես «չի կրակում», այլ կարծես ծորում է: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս վերականգնեմ նախկին «կրակող» սերմնաժայթքումներս:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Երբեմն սերմնահեղուկը «կրակում» է, այսինքն՝ ժայթքում, իսկ երբեմն՝ դանդաղ ծորում: Որպես կանոն՝ «կրակում» է առաջին չափաբաժինը: Երկրորդ և հաջորդ ակտերից հետո սերմնահեղուկը պարզապես կհոսի, քանի որ ժամանակի առումով չի հասցնի համալրվել: Լավ ճնշումը վկայում է սեռական համակարգի լավ աշխատանքի մասին: Եթե նույնիսկ առաջին չափաբաժինն է դանդաղ հոսում, նշանակում է՝ սերմնահեղուկը չափազանց մածուցիկ է, ինչը կարող է լինել անկանոն սեռական կենսակերպի, սակավաշարժ կենսակերպի, մրսածության, երկարատև ժուժկալության, սեռավարակի, շագանակագեղձի բորբոքման ժամանակ: Եթե սերմնաժայթքումները շարունակաբար տեղի ունենա դանդաղ հոսելով, խորհուրդ կտամ դիմել բժշկի՝ իրավիճակը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել