Tert.am-ը գրում է.

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով`
Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Պատժից ազատել`

1.1 այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

1.2. այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

2. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել:

3. Պատժից ազատել հետևյալ այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`

3.1. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

3.2. 60 տարին լրացած անձանց.

3.3. հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.

3.4. սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

3.5. այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.

3.6. այն անձանց, որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:

4. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք դատապարտվել են`

4.1. առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.

4.2. առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:

5. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել`

5.1. առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.

5.2. առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկում և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը:

6. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`

6.1. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.

6.2. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

6.3. uույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

6.4. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը:

8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը կրճատել`

8.1. երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

8.2. կիuով չափ` uույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

8.3. մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

8.4. մեկ քառորդով`
ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տաuը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

բ. սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել