Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2-օրյա այցով մեկնել է Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի պաշտոնական հրավերով։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Նախատեսվում է, որ այցի երկրորդ օրը Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։

Իսլամաբադում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի-Մոգադամը նշել է, որ այս այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել