Եթե հանրային տրամադրությունները Նիկոլի համար խիստ անբերնպաստ են այնքան, որ նույնիսկ Արևմուտքն է նրան շանտաժի ենթարկում ինչ-որ Արոյով, ապա ինչո՞ւ ընդդիմությունը փողոցային պայքար չի սկսում: Շատ հետաքրքիր քայլ կարող են Անդոյի տերերը հենց այս աշնանն անել: Նիկոլին հերթակական անգամ ԱԺ-ում քֆրտելուց ու նրանից նույնքան խիստ պատասպան ստանալուց հետո կարող են վայր դնել մանդատներն ու դուրս գալ փողոց՝ ստեղծելով երկրում քաղաքական նորմ իրավիճակ: Թող դուրս գան, գեներացնեն փողոց, ֆիզիկակակն ճնշում ու պարտադրեն Նիկոլին հեռանալ: Եթե իսկապես հանրային տրամադրություններն անպիսին են, ինչպիսին ներկայացնում է Անդոն, ապա փողոց գեներացնելը չի կարող պրոբլեմ հանդիսանալ: Թե՞ չկա իրական նպատակ՝ Նիկոլին հեռացնելու, քանի որ այդ դեպքում կարող է «վոինը» իշխանության չգալ…
Մյուս կողմից՝ Անդոն էլ է լավ հասկանում, որ փողոց գեներացնելու համար միայն Նիկոլի անտիռեյռինգը բավարար չէ. գեներացնողներն էլ պետք է ռեյտինգ ունենան, իսկ որոշ «վոինների» վարկանիշը Նիկոլի ունեցածից էլ ցածր է: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է Նիկոլի վարկանիշից էլ ցածր համարում ունեցող սուբյեկտը ձգտել ընդդիմադիր դաշտում մոնոպոլիայի կամ սեփական քթից այսպես կոչված երրորդ ուժ թռցնել՝ ի դեմս Թևանյան Անդոյի:
Անդոների հույսերը, թե 2026-ին հենց իրենք են փոխարինելու գալու Նիկոլին, չեն արդարանալու այնպես, ինչպես չարդարացան 2021-ին, երբ չլսելով Սերժ Սարգսյանին՝ «վոինը» վերարտադրեց Նիկոլին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



