Տիպաբանորեն այժմ գրեթե նույնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, երբ որ պաշտոնապես ԻՀՊԿ-ի հետ աֆիլացված իրանական տելեգրամյան ալիքները, իսկ հաճախ նաև այլ ԶԼՄ-ներ Բաքվի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանությամբ։
Այս ամենը ևս մեկ հստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմկց պաշտոնական հավասարակշռվածությանը Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թեժանալ և հրդեհի վերածվել ցանկացած պահի։
Ընդ որում, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթե Մոսկվայի և Թեհրանի միջև այս հարցում տեղի ունենա համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանին ինքը կարող հայտնվել լրջագույն շրջափակման մեջ։
Հետևաբար, չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծավալապաշտության գործիքակազմի կարևորագույն բաղադրիչ, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետության համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid0vT6gnfmDFtoD4NbwDfQfwYS2fABDvadYRHACGRNDhjWLyqWnFaQA5LuvN9a8KZmxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



