Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 6 Դահիճների դեֆիցիտ

swordsman 

Մահապատիժը հաճախակի կիրառվող պատժամիջոց է Սաուդյան Արաբիայում: Մարդիկ ենթարկվում են մահապատժի այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին է դավաճանությունը և մահմեդականությունից հրաժարվելը: Այս մահապատիժների զգալի մասը տեղի է ունենում գլխատման միջոցով, սակայն 2013 թ.-ի սկզբներին Սաուդյան Արաբիայում քննարկվում էր մահապատժի այլ եղանակ ըն դունելու հարցը, քանի որ գլխատելու համար բավականաչափ դահիճներ չկան:

Դահիճները դեռևս ավանդական յաթաղան են գործածում և ձգտում են գլխատել յաթաղանի միայն մի հարվածով: Դահիճների պակասի պատճառով հասարակական մահապատիժները նախկինից ավելի հազվադեպ են իրականացվում: Հավանական է, որ մահապատժի գլխատման եղանակը փոխարինվի գնդակահարությամբ:

 

 7 «Կախարդական» ոստիկանություն

magic_book_

Սաուդյան Արաբիայում մոգության կամ կախարդանքի բոլոր ձևերն արգելված են օրենքով: Արաբները հատուկ ոստիկանական բաժանմունք ունեն, որի գործառույթն է հայտնաբերել և ձերբակալել վհուկներին: Այն մարդիկ, որոնց նրանք ձերբակալում են, մեծ փորձանքի մեջ են ընկնում: Այսպես, օրինակ` երկու սպասուհիներ դատապարտվել են տասը տարի ազատազրկման և նրանից խոշոր տուգանք է գանձվել իրենց գործատուի տանը մոգությամբ զբաղվելու համար: Նյութական ապացույցներից էին թալիսմանները, որոնք հայտնաբերվել էին սպասուհիների ննջասենյակում:  Նրանք դեռ լավ են պրծել: Իրականում  վհուկությունը Սաուդյան Արաբիայում մահացու հանցանք է համարվում, և եղել են դեպքեր, երբ մարդիկմ գլխատվ ել են վհուկության համար:  Այնտեղի մի հոգևորական ասել է, որ որոշ մոգեր կարող են ցախավելով թռչել: Զարմանալի չէ, որ «Հարի Փոթերը» արգելված է այս երկրում: 2009 թ.-ից մինչ օրս մոտ 500 մարդու նկատմամբ դատական գործ է հարուցվել մոգությամբ զբաղվելու համար: Սաուդյան Արաբիայի լայն օրենսդրական համակարգը հնարավորություն է տալիս դատավորին ինքնուրույն որոշել, փե արդյոք կատարվածը վհուկություն է և արդյոք ամբաստանյալին մահապատիժ է հասնում: 

 

 8 Թագավորական աշտարակ

Kingdom-Tower

Բազում կառույցներ են «հավակնել» դառնալ աշխարհի ամենաբարձր շինությունը: 2018 թ.-ին «աշխարհի ամենաբարձր շինությունը» տիտղոսը կպատկանի Թագավորական աշտարակին: Այն Սաուդյան Արաբիայի ափին կառուցվող նոր քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվելու:  Թագավորական աշտարակը ծառայելու է իբրև հյուրանոց և աստղադիտարան: Նախատեսված է նաև, որ այնտեղ վարձակալության կտրվեն գրասենյակային տարածքներ և բնակարաններ այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ապրել կամ աշխատել մի վայրում, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում: 

Համեմատություն անցկացնելու համար նշենք, որ նախատեսված է, որ Թագավորական աշտարակը գերազանցելու է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շինությանը` 541 մետր բարձրությամբ Նյու Յորքի Համաշխարհային առևտրական կենտրոն 1-ին:

 

 9 «Թեք մեքենավարություն» 

 sidewalk

Սաուդյան Արաբիայում մարդիկ հաճախ հասարակական ճանապարհին մեքենան մի կողքի անիվների վրա` թեք վիճակում են վարում, հետագայում դրանից դուրս են ցատկում և կանգնում մեքենայի վերևում (այդ ժամանակ մեքենայում կարող է մնալ մի այլ մարդ, որը կվարի մեքենան): Այս զբաղմունքը Սաուդյան Արաբիայում մեծ մասսայականություն է վայելում:

Տպավորիչ է, երբ ընթացքում փոխում են օդում գտնվող անվադողերը: Սաուդյան Արաբիայում կանանց առհասարակ արգելված է մեքենա վարել, իսկ թեք վիճակում մեքենա վարելու մասին խոսք անգամ չի կարող լինել:   

 10 «Հաջ» ուխտագնացություն

APTOPIX Mideast Saudi Arabia Hajj

2012 թվականին շուրջ 3 միլիոն մահմեդականներ ուխտագնացություն կատարեցին դեպի Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքը: Այս ուխտագնացությունը հայտնի է իբրև «հաջ»  և համարվում է ամենասրբազան արարքներից, որ մահմեդականը կարող է գործել: Ինչպես և կարելի է կռահել այդքան շատ մարդ մի տեղ հավաքվելով կարող են խնդիրներ ստեղծել: Սաուդյան Աարաբիայում ներկայումս տարածված է շնչառական սուր վարակ, որը խլել է ավելի քան 50 մարդու կյանք: Այդ իսկ պատճառով կառավարությունը կոչ է անում այս տարի հնարավորինս խուսափել «հաջին» մասնակցելուց: Ինչպես և նախորդ տարիներին, 2013 թվականի ուխտագնացությանը մասնակցելու համար ևս պետք է նախօրոք գրանցվել: Տեղանքը չափից ավելի չծանրաբեռնելու համար որոշվել է ուխտագնացների թիվը կրճատել 20 տոկոսով: 2013-ի ուխտագնացությանը Թուրքիայից 60000 ուխտագնացի է թույլ տրվել մասնակցել «հաջին» նախորդ տարվա 74000-ի թոխարեն: Թուրք ոստիկանները մեղադրում են Սաուդիան Արաբիային` պնդելով, որ նրանք որոշել են կրճատել թուրք ուխտագնացների թիվը Եգիպտոսում ստեղծված իրավիճակի շուրջ ունեցածտարաձայնությունների պատճառով: Սաուդյան Արաբիան հերքել է այս մեղադրանքները և պատճառաբանում, որ ուխտագնացների թիվը կրճատվել է Մեքքայի շրջակայքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով:

     
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել