Սաուդյան Արաբիան հակադրությունների երկիր է: Թեպետ այն արևելքի պետությունների մեծ մասի դաշնակիցն է, այն տխրահռչակ համբավ ունի մարդու, մասնավորապես կանանց իրավունքների ոտնահարման պատճառով:  Սաուդյան Արաբիայի մասին շատ է խոսվել, բայցևայնպես այս երկրին վերաբերող բազմաթիվ փաստեր կան, որոնց շատ մարդիկ դեռևս ծանոթ չեն:

 

1. Կանացի ներքնազգեստի խանութների խնդիրը

lingerie

Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է աշխատել: Դա նշանակում է, որ դարեր շարունակ կանանց սպասարկել են տղամարդիկ, ինչը մի փոքր տարօրինակ էր: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները փորձեցին փոփոխություններ մտցնել, և 2012 թվականի սկզբին  օրենք ընդունվեց, որով տղամարդկանց արգելվում էր աշխատել կանացի ներքնազգեստի խանութներում: Այս օրենքին ընդդիմացան հոգևորականները, ովքեր կարծում են, որ երբ կինը տնից դուրս որևէ տեղ աշխատում է, դա հակասում է շարիաթի օրենքին:

Օրենքի ընդունումից մի քանի ամիս անց փակվեցին շուրջ 100 խանութներ, որոնք չէին հնազանդվում նոր օրենքին: Օրենքը մինչ այժմ էլ ուժի մեջ է, և պատկան մարմինները սպառնացել են փակել 6 ներքնազգեստի խանութ այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանցում տղամարդիկ են աշխատում իբրև վաճառող:

 

2. Գումարով անմեղություն գնելը

 blood_money_by_dannn

«Դիյյան», որը սովորաբար թարգմանվում է որպես արյան փող, մի համակարգ է, որով հանցագործները ֆինանսական փոխհատուցում են տրամադրում իրենց զոհերի ընտանիքներին: Նման փոխհատուցումը ազատում է հանցագործներին արդարադատության համակարգով սահմանված դատապատիժներից: Դա ազատություն գնելու պաշտոնական ձևերից է:  

Դիյյան կիրառվում է անգամ մարդասպանության դեպքերում:  Երկրի դատական մարմինը որոշում է, թե որքան  գումար պետք է վճարվի հանցանքի դիմաց: Ներկայումս Արաբիայում կանխամտածված սպանության դեպքում պատժից խուսափելու համար պետք է վճարել 106,000 դոլար: Այդ գումարը միայն տղամարդ սպանելու դեպքում է պետք վճարել, իսկ կնոջ սպանելու դեպքում պետք է վճարել նշված գումարի կեսը:  

Եթե կարծում եք, որ մոտ ապագայում կարող է կին սպանեք Սաուդյան Արաբիայում, ապա դուք կարող եք օգտվել ապահովագրական ծառայությունից, որը կոչվում է «Դիյյա ապահովագրություն»: Եթե դուք մարդասպանություն գործեք և ստիպված լինեք վճարել սպանվածի ընտանիքին, ապահովագրական ընկերությունը կվճարի ձեր փոխարեն:  

 

3. ԱՄՆ զինվորական կանանց պարտադրվում էր գլխաշոր կրել

 burqa

2001 թվականին ԱՄՆ բանակի այն կանանց, որոնք զինվորական ծառայություն էին մատուցում Սաուդյան Արաբիայում, կարգադրեցին ոտքից գլուխ մարմինը ծածկող հագուստ կրել: Այս պահանջի իմաստն այն էր, որ տեղաբնակները չվիրավորվեին, չնայած այն հանգամանքին, որ Արրաբիայի կառավարությունը չի պահանջում ոչ մահմեդական կանացից ամբողջ մարմինը ծածկող հագուստ և գլխաշոր կրել: Մարթա ՄքՍալին, ով այն ժամանակ Օդային ուժերում ծառայող ամենաբարձրաստիճան զինվորական օդաչուն էր, համարում էր, որ նման բան ստիպելը խտրականության դրսևորում էր:   

ՄքՍալին պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի դեմ հայց ներկայացրեց նման ռազմավարություն որդեգրելու համար:  Նա շահեց դատը, ինչից հետո Կոնգրեսն օրինագիծ ընդունեց, որով անօրինական էր համարվում զինծառայության մեջ գտնվող կանանցից պահանջել, որպեսզի նրանք կրեն Սաուդյան Արաբիայում ընդունված գլխաշոր կամ խալաթ:

 

4. Կանանց ընտրելու իրավունքը

voting

Մինչև 2011 թվականը Սաուդյան Արաբիան աշխարհի վերջին երկիրն էր, որտեղ դեռևս արգելված էր, որպեսզի կանայք քվեարկություններին մասնակցեին (չհաշված Բրունեյը, որտեղ բոլորին է արգելված քվեարկության մասնակցել): Այդ տարի Աբդուլլահ Թագավորը թույլ տվեց կանանց մասնակցել քաղաքային իշխանությունների ընտրություններին:  

Կանանց նաև թույլ է տրվում ընտրությունների ժամանակ առաջադրվել տարբեր պաշտոններում, սակայն քանզի նրանց մինչ այժմ արգելվում է մեքենա վարել, հարկ կլինի, որ ընտրվելու դեպքում նրանց աշխատավայրը մոտ լինի նրանց տանը:

 

5. Ջրի խնդիրը

 water

Գոյություն ունեն ստորգետնյա ժայռեր, որոնց միջով ջուր է հոսում: Դրանք հաճախ սպասարկում են ջրհորներին: Դրանք ջրի լավ աղբյուր են, սակայն ջուրը դրանց մեջ դանդաղ է լցվում և կարող է սպառվել:  Այս ջրերը հաճախ կոչվում են «հանածո ջուր»: Արաբիայի տնտեսությունը մեծապես կախված է հանածո վառելիքներից, և անցած մի քանի տասնամյակների ընթացքում  տափաստանների տակ գտնվող և ջրի աղբյուր հանդիսացող մի շարք ժայռերի ջրեր ցամաքել են:  Քանի որ Արաբիայում ամռան միջին ջերմաստիճանը +45 աստիճան է, ջրի պաշարների անբավարար քանակը բավականին լուրջ խնդիր է հանդիսանում: Հացահատկեղենի արտադրության ծավալները նվազել են ջրի սակավ պաշարների պատճառով: Սաուդյան Արաբիայում արդեն իսկ աղի ծովերի ջրերը աղազերծվում են և ենթարկվում մշակումների, ինչից հետո այդ ջուրը կիրառվում է իբրև խմելու ջուր: Այնուամենայնիվ, նույնիսկ դա բավական չէ ջրի խնդիրը լուծելու համար: Շուրջ 200 միլիարդ դոլար պետք կլինի ծախսել մյուս տասնամյակում բավականաչափ ջրային ռեսուրսներ աղազերծելու համար: 

Շարունակելի...

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել