Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։

Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված փոփոխությունները, Սարիկ Մինասյանին մաղթել բեղմնավոր աշխատանք և ձեռքբերումներ․ «Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի էլեկտրական ցանցերում, արվում է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ մեր մարզի։ Ես դեռ Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին և բողոքներին։ Պարոն Մինասյանը, վստահ եմ՝ ջանք ու եռանդ չի խնայելու հնարավոր թերացումները բացառելու, առկա խնդիրներին օր առաջ լուծում տալու համար։ Հաջողություններ ու բարի աշխատանք եմ մաղթում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել