Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ ապամոնտաժել են ծառի ճյուղը և հեռացրել այն ավտոմեքենաների վրայից։
Ծառի ճյուղը ընկել էր Ազատ Ս.-ի «Ford Transit» մակնիշի, Վարդան Թ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների և Գրիգոր Ս.-ին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսի վրա։
Ըստ նախնական տվյալների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



