168.am-ը գրում է․

Չինաստանի մայրաքաղաքում սաստիկ տեղատարափները 30 մարդու կյանք են խլել: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Եվս 80 000 մարդ տեղահանվել է։Հուլիսի 28-ի երեկոյան հեղեղումների դեմ պայքարի մունիցիպալ շտաբը Պեկինում հեղեղումների պատճառով ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակը։

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել բոլոր ջանքերը գործադրել հեղեղումների ժամանակ մարդկանց կյանքի և գույքի անվտանգությունն ապահովելու համար։

Սի Ծինփինը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անհետ կորածների համակողմանի որոնումներ անցկացնել, ինչպես նաև անհապաղ վերաբնակեցնել հեղեղումների սպառնալիքի տակ գտնվող շրջանների բնակիչներին։

Վերջին օրերին Չինաստանի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան տարածաշրջաններում սաստիկ տեղատարափներն առաջացրել են հեղեղումներ, ինչպես նաև բազմաթիվ զոհերի են հանգեցրել են Պեկինում, Հեբեյում, Ջիլինում և Շանդունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել