Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի տարածքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում մի քանի մարդ թեթև վնասվածք է ստացել. տեղեկացնում է CNN-ը: 

Պայթյունը որոտացել էր երկուշաբթի երեկոյան` այն բանից հետո, երբ համալսարանի տարածքում անհայտ պատճառներով անջատվել էր էլեկտրականությունը:

Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով` ճամբարում պայթել էր էլեկտրագեներատորը, որից հետո տեղում հրդեհ էր բռնկվել: Ոստիկանությունը հարկադիր տարհանում է իրականացնում: 

Ըստ Reuters գործակալության` տուժածներից մեկը հոսպիտալացվել է: Նախնական վարկածի համաձայն` էլեկտրականության անջատումն ու դրան հաջորդած պայթյունը պղնձալարեր գողանալու փորձի հետևանք է եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել