Աննայի շոուի ընթացքում Նիկոլը փորձել է բացատրել, թե ինչու ապրելով նրա հետ շատ երկար տարիներ՝ ձեռնպահ է մնացել նրան իր օրինական կինը դարձնելու որևիցե քայլից: Պարզվել է՝ Նիկոլը վախեցել է ունեզրկվել: «Քանի որ ես 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել, գիտեի, որ ինձ բռնելու են, դատելու են, իմ գույքը բռնագրավելու են... Մենք չենք ամուսնացել մեկ նպատակով՝ չեմ ամուսնացել՝ ընտանիքս պաշտպանելու համար»,-մասնավրապես՝ վստահեցրել է Նիկոլը:
Նիկոլն իրականում հերթական «կռուտիտն» է հորինել՝ միամիտներին մոլորեցնելու համար: Հարց՝ ե՞րբ է Նիկոլը դադարել հալածվել, Աննան կհիշի՞: Այո, շատ երկար տարիներ առաջ՝ երբ տակավին երիտասարդ էր: Մեկ այլ հարց՝ ի՞նչն էր այդ ժամանակ Նիկոլին խանգարում օրինականացնել իր ու Աննայի միությունը՝ ամուսնանանլ կա՛մ եկեղեցով, կա՛մ զագսով, կա՛մ էլ, որ ամենից հաճախ է պատահում, և՛ զագսով, և՛ եկեղեցով: Օրինակ՝ երբ պատգամավոր էր, չէ՞ր կարող քայլ անել, թե՞ այն ժամանակ էլ էր վախենում անտուն մնալ մի դեպքում, երբ ազատորեն ողջ պետությանը շանտաժի էր ենթարկում:

Չի արել, քանի որ չի կարևորել՝ չնայած այժմ հանրությանը որպես Աստվածաշունչը մինչև վերջ սերտած մեկն է ինք զինք մատուցում: Մատուցում է ու եկեղեցին հալածում. Ալլահշուքյուրի «սրտին է յուղ քսում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել