Lragir.am-ը գրում է.

Մոլդովայի մոտ 200 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստան կարգելվի, գրում է Կոմերսանտը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը: Պատճառը ռուսական միգրացիոն օրենսդրության խախտումն է այդ քաղաքացիների կողմից:

Վերջերս մոլդովական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը կոշտացրել է վերաբերմունքը մոլդովացի ներգաղթյալների համար: Մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտներ են արտաքսվել: Այս տեղեկությունները հաստատել են երկրի վարչապետ Յուրի Լյանկեն եւ Գագաուզական ինքնավարության ղեկավար Միխաիլ Ֆորմուզալը:

Արտասահմանում գումար վաստակող մոլդովացիների թիվը հասնում է 700 հազարի: Նրանց մեծ մասն աշխատում է Ռուսաստանում: 2012 թվականին աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները հավասար են եղել երկրի ՀՆԱ քառորդ մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել