Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է, որի հանգրվանային փուլը կլինի Էջմիածնի հրապարակում նախատեսված կենտրոնական հավաքը:
Ըստ սցենարի, ուրացողների խումբը ուղիղ եթերի ռեժիմով փորձելու է ներխուժել Վեհարան` փորձելով հալածանքների, ծաղրի և կեղծ բարեպաշտությամբ ճնշումներ գործադրել բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ:
Բնականաբար իշխանությունն իր սադրանքներն ու դրա բերած հետևանքները կփորձի վերագրել Մայր Աթոռին` ավելացնելու նրա նկատմամբ հարվածները:
Հասարակության առողջ հատվածի խնդիրն է` չարգելված բոլոր միջոցներով դիմադրել, հատուկ ուշադրություն կենտրոնացնելով տեղեկատվական-քաղաքական դաշտում դիրքային առավելություն ապահովելուն և ներքին ու արտաքին լսարանին անհրաժեշտ ուղերձները հասցնելուն:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Իշխանությունը հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է հոգեբանական-քարոզչական գրոհների վրա, որովհետև առանց դրա հաջողման իր մյուս քայլերը արդյունավետ չեն լինի:
Պետք է դիմակայել ու չթողնել, որ իշխանությունն իր սցենարային քայլերը հաջողությամբ իրացնի` յուրաքանչյուր քայլ/փուլ պետք է տապալել` թույլ չտալով այս ազգակործան ծրագիրը «եփել» ու ավարտին հասցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid03328EQ2YDKCCQ7ERuNpq8QoyakmMTsWqMpDTGvFHJdRWEwxTci3ThUv2f1g7nc9jDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



