Դե արի էս ազգաբնակչությունից բան հասկացի: Համաներում է հայտարարվում դժգոհ են, չի լինում համաներում էլի դժգոհ են:
Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ ինչ որ կարևոր դեպքերից առաջ կամ հետո համաներում է հայտարարվում: Ու ազատ արձակվողներն էլ ուրախ են լինում:
Բայց դե մեր մոտ մինչև աղմուկ աղաղակ չբարձրացնենք, ո՞նց կլինի: Մեր վատ սովորության համաձայն այս դեպքն էլ կապեցիքն քաղաքականության հետ: Չէ ժողովուրդ ջան էս կապ չունի քաղաքականության հետ, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և բնական է, որ լինելով կայացած պետություն կարող ենք և համաներում հայտարարել: Ի՞նչ խոսք ես ուրախ եմ, որ համաներում է հայտարարվելու, որովհետև ինքնս դեմ եմ մարդկանց փակի տակ պահելուն ու, քրեակատարողական հիմնարկներից դուրս եկած, յուրաքանչյուր մարդ կարող է օգուտ տալ պետությանը և կապ չունի Նրա անունը Տիգրան Առաքելյան է, թե ասենք Գևորգ Չիլինգարյան: Լավ կլինի, որ արդեն գիտակցեք, որ ամեն ինչից արհեստական պաթոս ստեղծել պետք չէ: Ուղղակի փաստերին նայեք ճիշտ տեսանկյունից ոչ թե այն տեսանկյունից, որը ձեզ ձեռնտու է, որովհետև բացի Տիգրանից այլ մարդիկել են ազատ արձակվելու, որոնք քաղաքականության հետ կապ չունեն ու կարող է ամբողջ կյանքի ընթացքում կապ չունենան էլ, բայց դուք նրանց ազատ արձակումը` նրանց անձը փորձում եք կապել քաղաքականության հետ:



