Փնովելով իմպիչմենտի գործընթացը՝ Թևանյայն Անդոն հայտարարել է, թե 2026-ին ընտություններին նախապատրաստվելն ինքնին հեղափոխությանը պատրաստվելու գործընթաց է:
Մեկ այլ առիթով, հիշեցնենք, Անդոն չէր բացառել, որ 2026-ը կարող է ճակատագրական լինել ոչ թե Նիկոլի, այլ ընդդիմության համար, քանի որ Նիկոլը կարող է ընտրությունների կեղծման ճանապարհով վերարատադրվել: Բայց հիմա, փաստորեն, Անդոն հեղափոխության է պատրաստվում, իսկ թե ինչպիսի պոտենցիալ հեղափոխական կարող է նա լինել, պարզ է դարձել դեռ տարիներ առաջ, երբ Երևանից փախավ մարզեր:

Անդոյի ու նրա տերերի համար իմպիչմենտի պրոցեսը մերժելի է միայն մի պատճառով՝ «վոինի» կամակորության, ու քանի որ փող տվողը հենց նա է, ուստի անդոները ստիպված տարբեր եթերներում հայտնվում են տհաճ իրավիճակներում՝ ստիպված լիելով ասել բաներ, որոնք օբյեկտիովերեն չեն կարող հիմնավոր լինել. նախ՝ ակնհայտ է, որ եթե աշխարհաքաղաքական պրոցեսները հոսեն նույն հունով, ինչ որ հիմա, 2026-ին բոլորովին այլ կոնյուկտուրա է լինելու մեր տարածաշրջանում, քանի որ Թուրքիայի ազդեցությունը կարող է հասնել իր պիկին՝ Նիկոլի համար դրական, ռուսամետ ընդդիմության համար դրանից բխող բացաական հետևանքներով. Նիկոլի առաջ կանաչ լույս կվառեն, ու նա էլ ցանկացած՝ ընտրակեղծարարությունների, ուժի ու խաբեոթան միջոցով կվերընտրվի: Բայց եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով ՌԴ դիրքերն այստեղ սկսեն հենց վաղվանից հզորանալ, ապա չկա ոչ մի երաշխիք, որ մինչև 2026-ը Նիկոլը վարի չի տա Հայաստանը՝ կանխելու Արևմուտքի համար բացասական զարգացումները: Սա նշանակում է, որ մինչև այդ է պետք տեղից շարժվել ու Նիկոլին անակնկաի բերել:

Այս ամենը, իհարկե, հասկանում է գուցե նաև Անդոն, բայց չի կարողանում բարձրաձայնել. «վոինի» ակաջին պետք է հաճելի բաներ փսփսալ, որ փողը շարունակի հոսել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել