watch-1471280

Բարև…

Նամակներիս անպատասխան լինելն արդեն այնքան չի անհանգստացնում ինձ, որքան հիմարի կարգավիճակում ակամա և կամավոր գտնվելը: Հարցն այն չէ, որ իմ կյանքում ես մուսաներ եմ փնտրում: Ես նկատում եմ այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չի նկատում, զգում եմ այն, ինչ ոչ ոքի տրված չէ, ապրում եմ այնպիսի կյանքով, ինչպիսին ինքս եմ ընտրել: Ինձ տրված է մարդու աչքերի միջոցով նրան ու նրա զգացմունքները կարդալու հնարավորություն: Ես ատում եմ իմ հատկությունները, որոնք տարօրինակ ու խելագարեցնող են բոլորի համար, նաև` ինձ համար… Ես հոգնել եմ մարդկանց հասկանալուց, օգնելուց, բուժելուց… Հոգնել եմ, որովհետև ես էլ օգնության ու բուժման կարիք ունեմ…

Ես որոշել եմ, ես խեղդվում եմ, սեփական մտքերից ու զգացմունքներից, ուզում եմ անընդհատ լաց լինել, մաքրել մեջիցս այն ամենն, ինչ արդեն վաղուց ինձ ստիպում է կապանքներ կրել…

Աշխատում եմ միշտ ժպտալ, մոռանալ այս կյանքում ամեն ինչ, կարիերա անել ու վերջ… Որովհետև… մարդիկ սիրում են խաբված լինել, հուսալքվել… Մի՞թե դա այդքան հաճելի է… Տառապել, մտածել, չքնել… Ծանոթներիցս մեկն անընդհատ ինձ ասում էր, որ ամեն ինչ շատ եմ սրտիս մոտ ընդունում, որ ամեն մեկին դարձնում եմ ինձ հարազատ հոգի, որ չեմ ուզում պոկ գալ նրանից, որովհետև սիրելս չափազանց ծանր է նստում իմ ու զգացմունքներիս վրա: Ճիշտ է, միշտ էլ խոստովանել եմ, որ ատում եմ նվիրվելու հատկությունս: ՈՉ ՈՔ չի գնահատել ու գնահատում իր հանդեպ ունեցած սերս, պարտադիր չէ, որ դա հակառակ սեռ լինի, չի գնահատում ու արժևորում հանուն իրեն ամեն ինչի պատրաստ լինելս… Դուք սիրում եք, երբ ձեզ խաբում են, որ օգտագործում են, որ մի օր էլ պետք չեք իրեն, որ առանց ձեզ շատ էլ լավ է, որ դուք չլինեք, ուրիշը կլինի….

my_girlfriend_cheated_on_me_tshirt-p235643700879382697q6wh_400

Հիմա գրում եմ, ու հազիվ եմ զսպում արցունքներս, որովհետև ես էլ եմ սիրում, երբ ինձ խաբում են, ես էլ եմ անինքնասեր, որովհետև լքված, խաբված, հիասթափված զգալուց բացի, ուրիշ ոչ մի բան ընդունակ չեմ զգալու, կամ էլ արժանի չեմ…

Ես ցանկացածի կյանքում փոխարինելի եմ… այլևս չեմ ուզում ուժեղ լինել, ես էլ եմ ուզում ինձ կին զգալ, թույլ մեկն, ում կգրկեն, կպաշտպանեն, ու որ ստիպված չեմ լինի կուլ տալ ամեն դառնություն…

Ես հոգնել եմ սեփական կամքի ուժից, որ անգամ ինձնից ուժեղ է, ես կարող եմ… Ոչինչ, որ գիշերները պիտի բարձս թրջվի արցունքներից, ես ուժեղ եմ, ես կարող եմ, ես խաբված եմ ու խաբում եմ ինքս ինձ, բայց ես դա սիրում եմ, որովհետև քեզ եմ սիրում….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել