Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց Երևան քաղաքի սեփական եկամուտների 2025 թվականի պլանային առաջադրանքների վերաբերյալ ցուցանիշները՝ հունիսի 30-ի դրությամբ։

Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 միլիարդ 108 միլիոն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 միլիարդ 939 միլիոն 589 հազար 200 դրամ, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 միլիարդ դրամ։

Նա նշեց, որ թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի՝ ներառյալ մետրոպոլիտենի հավաքագրված այդ շուրջ երեք միլիարդ դրամը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ չպետք է ստեղծել կեղծ նարատիվներ. «Պարոն Հակոբյան, եկեք չստեղծենք այսպես ասած՝ կեղծ նարատիվներ։ Մետրոպոլիտենինը թերհավաքագրում չի, այստեղ շատ կարևոր է հստակություն մտցնել։ Մետրոպոլիտենինն ուղղակի մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, ուղիղ մետրոպոլիտեն է գնացել և մետրոպոլիտենում էլ մնացել է։ Այդ տարբերության մեջ թերհավաքագրումը որքա՞ն է»,- հարցրեց Ավինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել