Tert.am-ը գրում է․
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները:
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկել են խաղաղ օրակարգի առանցքային հարցեր՝ սահմանի դելիմիտացիա, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում և զարգացում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում և այլ թեմաներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել ինչպես աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել ենք, որ Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/07/10/nikol-aliyev/4236613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



