Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին,

 Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին,

 Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին,

 Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 30-ին և հուլիսի 1-ին,

 Նոր Նորքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին,

 Շենգավիթում՝ հունիսի 29-ին,

 Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել