Մուրազի Բորիկը, որ ապրում ու շնչում է  բացառապես Սերժ Սարգսյանի դեմ սև փիառ անելու արդյունքում ձեռք բերվող փողերով, կրկին թիրախավորել էր «Պատիվ ունեմ»-ին հետևյալ պատրվակով. Բորիկին, պարզվում է, կասկածելի է թվացել այն, որ  Միքայել սրբազանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի հայտարարությանը «Պատիվ ունեմ»-ը միացել է ոչ անմիջապես՝ մի քանի ժամ հետո: Բորիկը դրա մեջ դավադրություն է տեսել:

Բորիկի մեղադրանքները կլինեին գուցե տեղին, եթե «Պատիվ ունեմ»-ը ընդհանրապես չմիանար ու բոյկոտեր Միքայել սրբազանի թեկնածությունն այնպես, ինչպես դա անում է «Հայաստան» դաշինքը Դավիթ Համբարձումյանի դեպքում՝ Բորիկի բերանով ջանալով նրան վարկաբեկել տարբեր եթերներից: Բայց քանի որ «Պատիվ ունեմ»-ի համար իսկապես առաջնային խնդիրը Նիկոլին չեզոքացնելն է, ուստի շահեկանորեն տարբերվող քաղաքկան վարք է դրսևորւմ՝ ի համեմատ Բորիկի տերերի:

Ինչ վերաբերում է Բորիկի մեղադրանքներին, ապա դրանք մերկապարանոց են այն պարզ պատճառով, որ որևէ քաղաքական ուժի կողմից որևէ որոշման կայացում մի ակնթարթում տեղի չի ունենում. ներքին քննարկումների ու համաձայնեցման փուլ գոյություն ունի հատկապես մի դեպքում, երբ տվյալ դեպքում կար նաև Դավիթ Համբարձումյանի գործոնը, որն արդեն առաջադրվել է, բայց որի թեկնածությունը Բորիկի տերերը բոյկոտում են՝ անիմաստ պատճառաբանություններ բստրելով: 

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր էր դուրս տալու Բորիկը, եթե «Հայաստան» դաշինքի ներկայիս վարքագիծը դրսևորեր «Պատիվ ունեմ»-ը: Բայց այս դեպքում Բորիկին իրեն հարազատ ուժի վարքը անճոռնի չի թվում. փողը նրանցից է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել