Չիմանալով՝ է՛լ ինչպես կարելի է երրրոդ նաագահին «սևացնել»՝ Մուրազի Բորիկը հայտարարել է, թե անձամբ ինքը եկել է այն եզրահանգման, որ Նիկոլն ու Սարգսյանն աշխարհաքաղաքական իմաստով գտնվում են նույն տանիքի տակ՝ Արևմուտքի, ընդ որում՝ թուրքական միջնորդությամբ:

Բորիկն իրեն լրիվ դրել է Բզեժինսկու տեղը՝ կարծելով, թե այնքան հեղինակություն ու կարողություն ունի, որ կարող է ինքնուրույնաբար ինչ-որ բան եզրակացնել ու այն իրականության տեղ մատուցել: Սա, իհարկե, նրան շիրա տվողների ամենաթողության հետևանք է և կարող է միայն ծիծաղ առաջացնել:

Մի հարց՝ «վերլուծաբան» Բորիկին՝ եթե ՀՀԿ-ն ու ՔՊ-ն նույն կենտրոնի ազդեցության տակ գտնվող միավորներ են ու այն էլ թուրքական միջնորդությամբ, ինչպե՞ս է պատահել, որ ՔՊ-ի քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է այն գծին, որը կյանքի էր կոչում ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին. սկսած գաղափարախոսությունից ու քաղաքական խոսույթից մինչև բանակի հանդեպ վերաբերմունք ու արտաքին քաղաքականություն արմատական հակասություն կա այս երկուսի միջև, և դա չտեսնել որևէ նորմալ մարդ ուղղակի չի կարող: Ինչպե՞ս կարող է նույն կենտրոնի հովանավորյալներից մեկի օրոք թուրքը կզել, իսկ մյուսի՝ կզցնել: Այդպես լինո՞ւմ է:

Բորիկը մեղք չունի, մեղավորը նրան «վերլուծաբան» սարքածներն են: Տարված եսասիրությամբ ու հակամարդկային ինքնահավանությամբ՝ որոշ «վոիններ» ընկել են ՀՀԿ-ի հետևից՝ շատ լավ իմանալով հանդերձ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչինչ չեն կարողանալու առանց Սերժ Սարգսյանի գլուխ բերել, բայց այնքնա ստոր են,որ անգամ դա հաշվի չեն առնում՝ բորիկների միջոցով ջանալով հանրությանը թունավորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել