ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, որով նախատեսվում է հետևյալը՝ այն քաղաքացիները, որոնք կբոյկոտեն հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը և չեն վճարի, կտուգանվեն: Կտուգանվեն նաև այն քաղաքացիները, որոնք կօգտագործեն այլ անձի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով տրված քարտերը. 10000 դրամով տուգանելու են:

Սա կարելի է գնհատել որպես իշխանությունների հայահաածության ցայտուն դրսևորում, բայց նաև՝ Թևանյան Անդոյի նույնքան ցայտուն տապալում: Առայժմ նա չի մեկնաբանել այս՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ իրականանցված ոտնձգությունը ու թերևս չի էլ մեկնաբանելու, իսկ եթե, այնուամենայնիվ, մեկնաբանի, ապա պարզ չէ, թե ինչ է քաղաքացիներին ասելու, ինչպես է արդարանալու:

Ավինյան Տիկոյի այս բռնությունը չպետք է զարմանք առաջացնի. եթե մի բոյկոտ Անդոն առաջնորդեր, արդյունքն էլ սա պետք է լիներ.ախր ՔՊ-ում տեսել են, չէ՞, թե ինչ է լինում այն «ապստամբությունների» հետ, որոնց գլխին Թևանյան Անդոն է կանգնում:

ՔՊ-ում արել են հետևություններ, և դա՝ անկասկած, ուղղակի հիմա մնում է, որ քաղաքացիներն անեն ճիշտ եզրակացություններ՝ երբեք չտրվելու Անդոյի ու նրա տերերի «կտերին»: Իսկ գլխավոր կուտը, ինչպես հայտնի է, 2026-ին Նիկոլին «կռելն» է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել