Asekose.am-ը գրում է.
Սեպտեմբերի 28-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի յոթ երեխաների մկրտությունը: Լրատվամիջոցներում տարածվել էին տեսագրություններ, որտեղ երևում էր, թե ինչպես են այցելուներին արգելում մտնել եկեղեցու սրահ:
Asekose.am-ի տեղեկություններով, կատարվածը խիստ վրդովեցրել է Արարատյան թեմի առաջնրդ Նավասարդ Կճոյանին, ով իր մոտ էր կանչել է Սբ․ Երրորդության հոգևոր հովիվ Տ․ Եսայի քահանային և բացատրություններ պահանջել: Վերջինս փորձել է արդարանալ՝ ասելով, թե եկեղեցին փակ չի եղել, այլ միայն զարդարման աշխատանքների համար փակվել է գլխավոր մուտքը, իսկ հարավայինը բաց է եղել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մտնել եկեղեցի: Այս բացատրությունը, սակայն, արժանահավատ չի թվացել Կճոյանին:
Քահանայաց շրջանից Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ Կճոյանը բավականին բարկացած է եղել, քանի որ աննախադեպ է համարում, որ եկեղեցու դռները փակվեն որևէ պատճառաբանությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



