Բաքվի անբարյացակամ գործողությունների կապակցությամբ բողոքի նոտա է ներկայացվելԱդրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուս լրագրողներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել