
Պապյանի մասին դատողություն է անում մեկը, որը նույնիսկ նրա փեշի ծայրին արժան չէ: Որ Պապյանը թքի, 1000 հատ Աննա դուրս կբերի, բայց քանի որ Աննան գլխին Նիկոլ ունի, իրեն իրավունք է վերահել՝ մատ թափ տալու վաստակաշատ արտիստի վրա ու չեղածը որպես իրականություն մատուցելու:
Նախ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է սթափ մարդը հավատալ տխրահռչակ ձայնագրությունների իսկությանը, եթե հայտնի է, թե ինչ է ասել Նիկոլը ժամանակին: «Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի»,-հայտարարել էր Աննայի զուգընկերը՝ երկակի մեկնաբանությունների չտալով: Ի՞նչ է, չէի՞ն կարող համապատասխան տեխնոլոգիաների միջոցով կեղծիք մոգոնել: Ինֆորմատիկա ուսումնասիրող ցանկացած պատանի կարող է այսօր ցանկացած մեկի մասնակցությամբ պոռնո կլիպ սարքել, մի ձայնագրությունն ի՞նչ է, որ թուրքական հատուկ ծառայությունները չկարողանային մոնտաժել.Նիկոլին հո միայնակ չէի՞ն թողնելու հայ ժողովրդի դեմ:
Մյուս կողմից՝ նույնիսկ եթե Պապյանը կամ ցանկացած այլ մեկը կողմ է արտահայտվում հեղաշրջմանը, ապա Աննայի մոտ հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ, ինչպե՞ս կարող է իր ձեռքերի վրա ժամանակին Նիկոլին իշխանության բերած հասարակությունն այսօր նրան ատել: Այլ կերպ ասած՝ Աննան ու «մարդը» պետք է հետևություններ անեն, հակառակ դեպքում, եթե ազգի կեսին էլ բանտախցերը լցնեն, իշխանությունը պահել չեն կարողանալու:
Բայց ո՞վ ասեց, որ Աննայի խնդիրն իշխանություն պահելն է: Նրա խնդիրը Հայստանը կործանելն է ու այստեղից արագ ռադ լինելը՝ օտար ափերում վայելելու թալանած միլիարդները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել