
Կարապետյանի հանդեպ Բորիկի հետաքրքրվածությունը պատահական չէ. նա իր տերերի պատվերով է համապատասխան վերլուծական շեշտադրումներ անում՝ հասարակության մեջ առաջ բերելով մեծ սպասումներ, որպեսզի հետագայում հնարավոր հիասթափությունն էլ մեծ լինի:
Հարց է առաջանում՝ Բորիկի տերերը, որոնց անունները գիտեն բոլորը, որքանո՞վ են շահագրգիռ Կարապետյանի՝ հայկական Իվանիշվիլի դառնալու հեռանկարի հարցում՝ նկատի ունենալով որոշ «վոինների» ախորժակն ու ամբիցիաները: Չափից դուրս լավատես պետք է ինել՝ կարծելու, թե նրանք անկեղծորեն շահագրգիռ են քաղաքական դաշտում որևէ մեկի հաջողության հարցում:
Ակնհայտ է, որ Բորիկի տերերը Կարապետյանի լավն անկեղծորեն ցանկացողների թվում չեն, քանի որ եթե նա հաջողի, ապա «վոինները» մղվելու են առնվազը երկրորդ պլան՝ Բորիկի համար դրանից բխող հետևանքներով:
Հետաքրքիր է՝ Կարապետյանի քաղաքական պատասխանատվության մասին վերլուծություններ անող Բորիկն ինչո՞ւ չի վերլուծում «Հայաստան» դաշինքի քաղաքական պատասխանատվության խնդիրը: Պարզ է՝ չի կտրի այն ճյուղը, որի վրա հարմարավետ բազմել է ու փորն է հաստացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել