Tert.am-ը գրում է.

Քաղաքակիրթ արձագանք՝ Սուրբ Էջմիածին Մայր Աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա, դուք, դա էլ արեցիք, անհավատ եք, զուրկ հայկականությունից, հայ մարդն ամենուր ամոթահար է, չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ: Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար, սա չեք մարսելու: Արքեպիսկոպոս Բագրատ և Միքայել Սրբազաններն ԱԱԾ-ի նկուղում են։ Սա նենգ, վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար և իր վոժդը։ Սա չեք մարսելու»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ «Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք, ձեր ծառայության ժամկետն ավարտվելու է, սրբազանների խուցը դատարկ չի մնալու: Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է, նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող, նա բարեգործ է, դուք՝ չարի սպասավոր: Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, Մուշ, Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է,  դուք՝ անհայտ ծագումով ու խոստումնազանց: Լա՛վ, լա՛վ ասեմ՝ ձեզանից ոմանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել