Շարունակելով բզբզալ՝ Նիկոլը մեկնաբանել է հարցը՝ ինքն ունի՞ հոգևորականության հետ խնդիր, թե՞ ոչ:

«Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ»,-Աննայի կրթարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլն ու հավելել՝ անձը, եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ:

Հոգևորականությանը խելք սովորեցնող Նիկոլը կարո՞ղ է պատասխանել հարցին՝ ինքն ունի՞ վարչապետ լինելու կամ համարվելու իրավունք, եթե երկիրը հանձնել է թուրքին, էթնիկ զտման ենթարկել Արցախը, տրորել 2021-ին իր իսկ նախընտական ծրագրում արձանագրված դրույթները: Նիկոլը կոչ էր արել սոցցանցերում չխոսել առանց հիմնավորումների ու փաստարկների, ունի՞ հիմնավորում, որ Վեհափառն անձնական կյանք ունի, թող հանրայնացնի փաստերը, եթե դրանք կան, փակի այս հարցը ու դադարի սղոցել մարդկանց նյարդերը:

Աստծո ու հոգևորականության միջև հարաբերությունների մասին խոսելու փոխարեն Նիկոլը լավ կանի, եթե խոսի իր ու ժողովրդի փոխհարաբերությունների մասին, հաշիվ տա՝ ինչպիսի փոխհարաբերություն ունի նրանց հետ, ովքեր 2021-ին ձայն տվեցին ՔՊ-ին:

Նա այդ մասին չի խոսի, իրական պատկերը չի ներկայացնի, քանի որ գիտի՝ ողջ ազգը տառացիորեն ատում է իրեն և ատում է՝ միանգամայն հիմնավոր պատճառներից ելնելով: Սեփական խնդիրները քողարկելու համար է նաև, որ Նիկոլն իրեն նման կերպ է պահում՝ խայտառակելով և՛ իրեն, և՛ Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել