Աննայի կրթարշավի շրջանակներում Նիկոլը բացահայտել է, թե ինչի է ինքը վերածել ԱԱԾ-ն մի երկրի, որը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, գոյաբանական խնդիրների առաջ է կանգնել: Պարզվել է, որ եկեղեցականների մասին տեղեկությունները Նիկոլին ԱԱԾ-ն է զեկուցել: «Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- հայտարարել է Նիկոլը:

Սա խայտառակություն է. Նիկոլը, դուրս գալու անհարմար իրավիճակից, փաստացի խայտառակել է ԱԱԾ-ն էլ, իրեն էլ: Օրինակ՝ ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ եկեղեցականների կենցաղի հարցը բնաջնջման եզրին հայտնված երկրում կարող է լինել օպերատիվ իրավիճակին առնչվող թեմա: Հայաստանում թուրքական ագենտուրան վխտում է, սրանք ընկել են եկեղեցականներին են լրտեսում: Նման կերպ մեկ էլ Բերիան էր վարվում: Նիկոլը երևի որոշել է եկեղեցու գլխին 38 թիվ բերել, երբ գորգի մեջ փաթաթելով՝ բոլշևիկները սպանեցին Կաթողիսոսին:

Նիկոլից ամեն ինչ սպասելի է. նրան Ալլահշուքյուրը պատին է դեմ տվել՝ ստիպելով անել այնպիսի բաներ, որ անգամ ճաղատի մազերը կարող են բիզ-բիզ կանգնել: Նիկոլը փաստացի վերածվել է ադրբեջանական տեսռորիստի, և եթե չհաջողվի սրանից մեկ րոպե առաջ ազատվել, վերջը շատ վատ է լինելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել