Tert.am-ը գրում է.

Մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ, որ ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կիսագրագետ օրենքի նախագիծ է, հիմա սխալս կուղղեմ՝ լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ  ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: 

Ղազինյանը նշեց, որ իրենց հետ կառավարությունից կապ չեն հաստատել: Դա, ըստ նրա, նորմալ չէ:

«Նորմալ չէ, երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, խլել, ոնց ուզում եք այդ անունը դրեք,  հետը չեն կապվում: Չեն ասում՝ որևիցե ձևով, լավ թեկուզ առանց փաստաթղթայինի, զանգով, եկեք քննարկենք, հասկանանք:  Իհարկե, մենք էլ ունենք թերություններ, մենք էլ ունենք խնդիրներ, անսխալական ոչ մարդ կա, ոչ կազմակերպություն կա աշխարհում: Պրոբլեմը հենց այստեղ է, ինչի՞ չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում քննարկել»,- ասաց նա:

Ղազինյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ վախենում են այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան: «Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա: Ինձ հարց տվեց լրագրողը՝ ասում է, դուք կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասացի՝ մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել