
«Ասկյար Հրաչիկը», իհարկե, փորձել է ինքնավստահ մարդու տպավարւթյուն թողնել, բայց չի ստացվել, քանի որ ծագում է մի շատ պարզ հարց՝ եթե Կարապետյանը քաղաքական գործոն չէ, ինչո՞ւ է մեկուսաանում հայտնվել, ինչո՞ւ է Նիկոլը սարսափել նրա այն խոսքից, որ հարցերն իրենց ձևերով են լուծելու: Կարապետյանը դարձավ քաղաքական գործոն՝ սկսած ճիշտ այն պահից, երբ Նիկոլը նրան փաստացի դարձրեց քաղհալածյալ՝ իր վախից:
Հրաչիկն էլ շատ լավ գիտի, որ իր կողմից ներկայացված իշխանությունից հասարակությունն ուղղակի զզվում է, ուստի նույնիսկ սեփական ստվերից են հուշտ եղել ՔՊ-ում՝ անգամ ամենաանմեղ հայտարարությունները շտապելով մեկնաբանել սեփական կենսափլիսոփայության տեսանկյունից: Իսկ ինչպես հայտնի է, այդ կենսափիլիսոփայության հիմնասյուներից գլխավորը թուրքական շահն ու Իլհամի կապրիզն է. Կարապետյանի շուրջ ծավալվողը այդ կապրիզի բավարարմանը միտված մի անբարո ակտ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել