
Սուրիկի գրառումն ունի բավական վտանգավոր տողատակեր: Վտանգավորը ոչ թե այն է, որ Սուրիկը պիտակավորում է ընդդիմությանը, սպառնում, այլ՝ այն, որ փաստացի կասկածի տակ է դնում հայոց պատմության մի կարևոր դրվագ՝ Ավարայրի ճակատամարտն ու դրա էությունը. Վասակ Սյունուն հորինվածք համարելով՝ «պատմաբան» Սուրիկը հարվածի տակ է դնում հայ ժողովրդի ազգային արժեհամակարգը:
Հարց է առաջանում՝ Սուրիկը կասկածելի է համարում ինքին Ավարայրի ճակատամարտի եղելությո՞ւնը, թե՞ Վասակ Սյունուն դավաճան չի համարում՝ համարելով, որ նրա կերպարը հորինվածք է, որ Սյունին հայրենասեր մեկն էր, որի կորպարը պատմիչների կողմից դիտավորյալ կերպով խեղաթյուրվել է:
Ավարայրի ճակատամարտի, Վարդանանց դեմ կռիվ տվողների պակաս Հայաստանում չկա. դրանք հիմնականում դրսից սնվող, գրանտակեր հայրենադավ «մտավորական» կոչվածներն են, որոնք իրենց ոլորտում յուրատեսակ սուրիկներ են՝ փողի դիմաց ծախվող:
Երկու դեպքում էլ գործ ունենք մեծ վտանգի հետ. եթե Սուրիկը մերժում է Ավարայրի ճակատամարտի՝ պատմաան փաստ լինելը, ապա ստացվում, որ հայոց պատմությունը կեղծիք է, իսկ եթե Վասակին համարում է ոչ թե դավաճան, այլ հերոս, ուրեմն Մամիկոնյանն է դառնում հակահերոս՝ մարդ, որ երկար դարեր ի վեր եղել ու նում է ներշնչանքի աղբյուր հայ ժողովրդի համար, որին արժե նմանվել:
Ակնհայտորեն նկատվում է Էրդողանի ազդեցությունը. թուրքերն են, որ ուզում են հայոց մեջ սպանել ազգային ոգին,դարձնել ստրուկների բիոզանվգած, իսկ դրա համար պետք է պախարակել ազգային հերոսներին, պատմական փաստերը խեղաթյուրել ու իրական հերոսների փոխարեն սուրիկներին հերոս հռչաակել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել