Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր, դուք շատ անվտանգություն ունեք, ոստիկանությունը շատ է, մենք մեր ձևերով կանենք: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՔԿ կողմից կատարված գործողությունների արդյունքում բացահայտված հեղաշրջման պլանի և դրան նախորդած մի շարք քաղաքական գործիչների խոսույթի մասին:

«Վստահ եմ՝ սա վերջին դեպքը չի, վստահ եմ՝ էլի են այսպիսի փորձեր լինելու, վստահ եմ՝ էլի մարդիկ կան, որոնք փորձելու են Հայաստանի հանրապետությունը մտցնել քաոսի մեջ: Բայց Հայաստանի հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու»,-ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել