Դուք հեղաշրջում բառն օգտագործեցիք, սակայն ես կարող եմ ասել, որ սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր և որևիցե ձևով չենք կարող տարբերություն դնել այս գործողության և հոկտեմբերի 27-ի միջև: Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով ՔԿ կողմից կատարված գործողությունների արդյունքում բացահայտված հեղաշրջման պլանը:

 Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից իրավապահները գործողություններ են իրականացրել Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների տներում: Ավելի ուշ նա և ևս 16 հոգի ձերբակալվել են և նրանց կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել