Թևանյան Անդոն հստակեցրել է, թե ինչ նկատի ուեն իրենք, երբ ասում են՝ իշխանափոխությունը հնարավոր է լինելու ընտրական պրոցեսի միջոցով: Ըստ նրա՝ ոչ թե նկատի ունեն այն, որ ընտրաթերթիկը ընտրատուփը գցելու միջոցով է Նիկոլը հեռանալու, այլ՝ այն, որ պետք է պատրաստ լինել հակադարձել այն դեպքում, եթե լինեն ընտրակեցծիքներ, որոնք, ըստ Անդոյի, վստահաբար լինելու են, քանի որ Նիկոլի զինանոցում միայն մնացել է ընտրությունները կեղծելու տարբերակը:

Եվ ինչպե՞ս է Անդոն անելու այն, ինչի մասին խոսել է, դատի՞ է տալու Նիկոլին, ինչպես ասենք կարմիր կետագծերի դեպքում: Ու կա մեկը, ով կարող է պնդել, թե դատարանը կարող է հանդգնել ընտրություններն անվավեր ճանաչել իշխանությունների կողմից արվելիք ընտրակեղծարարությունների դեպքո՞ւմ:

Անդոն փաստացի առաջարկում է նստել ու սպասել 2026-ին Նիկոլի նոր արկածներին՝ հույս ունենալով, որ ենթադրյալ թվանկարչությունը փողոց դուրս կբերի լայն մասսաներին: Բայց բերի-չբերի, մեկ է՝ Նիկոլը չի հեռանալու: Անկասկած, կեղծելու են ու ձգտելու են 50+1-ի, ու Անդոյի քաղաքական պապաները ոչինչ անել չեն կարողանալու. մուրճն էլ է Նիկոլի ձեռքը, «պեչատն» էլ, ուստի խփելու է այնքան, որքան Էրդողանը կհրահանգի, քանի որ գիտի՝ գնահատական տվողն Արևմուտքն է, իսկ Արևմուտքին պետք է Թուրքիայի տակ ընկած Հայաստան, ուստի երբեք Արևմուտքը Նիկոլի «հավին քշա չի ասի» նույնիսկ եթե տոննաներով լցոնումներ անի:

Անդոն էլ, իհարկե, շատ լավ գիտի սա, ուղղակի քանի որ տերերը դեմ չեն՝ կրկնելու 2021-ի սցենարը՝ ԱԺ-ում ինչ-որ մի տեսքով հայտնվելու հեռանկարով, ուստի որոշել են բոյկոտել իմպիչմենտի օրակարգն ու Նիկոլին վերարտադրվելու հնարավորություն տալ, որ պահեն կապիտալը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել