
Անդոն ճիշտ է. աշխարհն էլ, ՀՀ իշխանություններն էլ, նրանց գործողությունները գնահատելու կոչված միջազգային կառույցներն էլ երկակի ու եռակի ստանդրատներով են առաջոդվում: Հարց է առաջանում, սակայն, իսկ Անդոն նրանցից ինչո՞վ է տաբերվում:
Ցավոք, ինչպես Անդոն, այնպես էլ նրա տերերն առաջնորդվում են այդ նույն երկակի ու եռակի ստանդարտներով, երբ հարցը ներքաղաքական պրոցեսներին է վերաբերվում: Օրինակ՝ եթե ասենք նույն իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած լիներ Քոչարյանի թիմը, Անդոն ու մյուս մանկլավիկներն իրենց այսպե՞ս կդրսևորեին, թե՞ օրինիբուն կլծվեին այն որպես հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհ հռչակելու գործին: Թերևս ավելորդ է նկարագրել, թե ինչ կաներ նույն Անդոն, եթե այդ նախաձեռնության տակ իրենց ստորագորութունները դնել հրաժարվեին «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները. նրանց ուղղակի հայրենիքի դավաճան կհռչակեր ու կոչ կաներ շրջափակել տները:
Ի՞նչ է անում Անդոն հիմա, երբ իմպիչմենտի գործընթացի հետևում կանգնած է ընդդիմության մյուս թևը: Դրսևորում է երկակի ստանդարտներից բխող վարք ու բարոյականություն՝ ապացուցելով, որ թե՛ իր, թե՛ տերերի համար ամեն ինչ հարաբերական է քաղաքականությունում ու կյանքում: Հետևաբար՝ հարց՝ ինչո՞ւ է Անդոն զարմանում՝ տեսնելով Նիկոլի կամ միջազգային որոշ սուբյեկտների վարքը, նրանցից ինչո՞վ է ինքը տարբերվում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4274
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել